Երկրպագուները ծաղրել են Տիմատիին
LifestyleՌեփեր Տիմատին Ինստագրամում հրապարակել է վիդեո-հրավեր Միլանում կայանալիք իր համերգի համար: Երկրպագուների ուշադրությունը, սակայն գրավել է ոչ թե իր հրավերը, այլ նրա կրած պատռված շապիկը:
Երկրպագուները անմիջապես սկսել են ծաղրել Տիմատիին և նույնիսկ ֆինանսական օգնություն են առաջարկել ռեփերին: Սակայն Տիմատին հումորի զգացում է ցուցաբերել, և Ինստագրամում նոր վիդեո է տեղադրել, որում Քանյե Ուեսթից ետ է ուզում շապիկի համար իր տված 250 հազար ռուբլին:
Ինչպես երևում է, երկրպագուները չգիտեին, որ Տիմատիի շապիկը Քանյե Ուեսթի YEEZE հավաքածուից է: