Սեւակ Ղուլյան. ադրբեջանական զրահատեխնիկան ելման դիրքերում խոցած մայորը (տեսանյութ)
ОбществоԶինված ուժերի հրետանային դիվիզիոներից մեկի շտաբի պետ, մայոր Սեւակ Ղուլյանը պարգեւատրվել է ԼՂՀ նախագահի կողմից՝ քառօրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած արիության համար:
Արցախի Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ ապրիլյան պատերազմի օրերին կրակը վարում էր հենց Սեւակ Ղուլյանը, որի շնորհիվ ադրբեջանական տանկերն ու զրահատեխնիկաները հենց ելման դիրքերում էլ մնացին, բայց արդեն խոցված:
«Ես իրենց իմ փոքր եղբայրներն եմ համարում, իրենք էլ ինձ իրենց մեծ եղբայրը: Մարտական գործողությունների ընթացքում եղբայրասսիրությամբ, մեծ եռանդով էին կռվում, ամեն մեկն իր խնդիրը լավ գիտեր, թե ոնց պետք է դրսեւորեն իրենց: Եթե խաղաղ ժամանակ կարող էին իրարից նեղանալ, մարտի դաշտում եղբայրասիրությունը, ընկերասիրությունն է հաղում, հենց այդպես ենք վարել մեր մարտական գործողությունները»,- պատմել է Սեւակ Ղուլյանը:
Իր կատարած աշխատանքի մասին Սեւակ Ղուլյանը խոսել չի ցանկանում, միայն նշում է, որ իր զինվորների գործողություններից շատ գոհ է. «Միշտ իմ առաջ նպատակ եմ դրել, որ բանակին պիտանի սպա պիտի դառնամ եւ այդ ունակությունները օգտագործեմ, որ օրինակ լինեմ յուրաքանչյուր զինվորին»:
Սեւակ Ղուլյանը զինվորական է դարձել ծնողների հորդորով: Այժմ նրա երեխաներն են մտածում այս մասնագիտությունն ընտրելու մասին: