Օրվա բաղադրատոմսը. մակարոնով ուտեստ «Նեապոլիտանական»
LifestyleԲաղադրիչներ
- մակարոն - 500գր
- միս տավարի (աղացած) - 700գր
- սոխ - 1 գլուխ
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- լոլիկի մածուկ - 2ճ/գդ
- գինի կարմիր - 50մլ
- պանիր քերած - 150գր (չոր տեսակի)
- մաղադանոս - 3-4 ճյուղ
- կաթ - 400մլ
- կարագ - 2ճ/գդ
- ալյուր - 2ճ/գդ
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակ
- Սոխը մանր կտրատում ենք և տապակում բուսայուղի մեջ 3 րոպե, ապա ավելացնում կտրատված կարմիր տաքդեղը և տապակում ևս 2-3 րոպե:

- Ավելացնում ենք աղացած միսը, համեմում աղով, պղեղով և խանելով տապակում զանգվածը 10 րոպե: Լցնում ենք գինին և շարունակում տապակել ևս 3 րոպե մինչ հեղուկային մասը գոլորշանա:
Ավելացնում ենք մանր կտրատված մաղադանոսը, ապա լոլիկի մածուկը և տապակում այդպես 4 րոպե:
- Մակարոնը խաշում ենք, թափում ջուրը, ապա վրան շաղ տալիս 1/2ճ/գդ ձիթայուղ և լավ խառնում:

- Պատրաստում ենք սոուսը: Դրա համար կաթսայի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացնում ալյուրը և խառնում մինչև զանգվածի միատարր դառնալը:
Մաս առ մաս ավելացնում ենք կաթը՝ անընդհատ խառնելով սոուսն այդ ընթացքում:
- Հանում ենք սոուսը կրակի վրայից:
- Ուղղանկյուն ձևամանի (35*24սմ) հատակին փռում ենք ֆոլգա և լցնում մակարոնի կեսը:

- Մակարոնների վրա ենք լցնում սոուսի կեսը և տարածում նրա ողջ տարածքով: Այնուհետև լցնում ենք մսային միջուկը, հավասարեցնում:

- Ծածկում ենք մակարոնների մնացած կեսով, ապա վրան լցնում սոուսը:

- Ուտեստի վրա շաղ ենք տալիս քերած պանիրը և եփում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե:

Ինչպես նկատեցիք, մակարոնով ուտեստ «Նեապոլիտանականն»- իրենից ներկայացնում է լազանյայի այլընտրանքային տարբերակ: Այն շատ հագեցնող է, հեշտ պատրաստվող և կարող է հրաշալի լուծում հանդիսանալ երեկոյան ընթրիքի համար, երբ չեք կողմնորոշվում՝ ինչ պատրաստել: