Ծանոթությունների կայք՝ տգեղ և շատ տգեղ մարդկանց համար
LifestyleՄիլիոնատեր Ջեյմս Հովարդը տգեղ և շատ տգեղ մարդկանց համար ծանոթությունների կայք է ստեղծել՝ TheUglyBugBall.co.uk։
Նրա կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի բնակչության կեսից ավելին տգեղ է, և դա տխուր փաստ է։ Սակայն տգեղ մարդիկ արժանի են երջանկության ոչ պակաս, քան գեղեցիկները։
The Frisky–ի փոխանցմամբ՝ այս կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է օժտված լինել ոչ գրավիչ արտաքինով, հակառակ դեպքում՝ կայքի աշխատակիցները կբացահայտեն խաբեությամբ տգեղ համաքաղաքացիների հասարակություն ներթափանցելու փորձ կատարող գեղեցիկ մարդուն։
Չնայած որ կայքի աշխատանքների առաջին օրերին տվյալների բազայում արդեն հայտնվել են ծանոթանալ ցանկացող 1500 բրիտանացիների անուններ, այդուհանդերձ՝ TheUglyBugBall.co.uk–ն ունի նաև բազմաթիվ քննադատներ։
Նրանք վստահեցնում են, որ տգեղության չափանիշեր գոյություն չունեն, և քննադատում en քթի կամ ականջի սխալ ձև ունեցող մարդկանց հանդեպ Ջեյմս Հովարդի «դաժան» վերաբերմունքը։
Նշենք, որ BeautifulPeople.com–ը համարում է իրեն աշխարհում ամենասեքսուալ կայքը, որտեղ մուտքը թույլատրվում է միայն գեղեցիկ մարդկանց, որոնց գնահատում է կայքի լսարանը։ Ի դեպ, այս կայքում գրանցվելու մերժում ստացածների մեծ մասը բրիտանացիներ են։