Ֆեյսբուքն է դրանց ծնկի բերելու
БлогԱրմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ֆեյսբուքն է դրանց ծնկի բերելու
Ժողովուրդ, ինչպես գիտեք այսօրվա ստեղծված իրավիճակում, ֆեյսբուքը աշխարհասփյուռ հայության ազատ խոսքի և կապի միակ միջոցն է, որն իր գործն անում է մարդկանց իրազեկման, ինֆորմացիայի փոխանակման և ապագայի հանդեպ կողմնորոշման հարցերում: Այն դարձել է հանցագործ ռեժիմի ահ ու սարսափը, որը շատ լավ հասկանում է, թե որտեղից է գալիս իր գլխին փորձանքը:
Հավատացած եղեք, եթե ֆեյսբուքը լիներ 1988 թվին, մեր ժողովուրդը չէր խաբվի և մենք այսօր կունենայինք բոլորովին այլ Հայաստան:
Եթե անցյալում մարդիկ որևէ նյութի մասին խոսելիս ասում էին՝ հեռուստացույցով լսեցի կամ թերթում կարդացի, ապա այսօր ասում են՝ ֆեյսբուքից իմացա:
Օրեցօր հզորացող և կատարելագործվող ֆեյսբուքը դարձել է հայաստանյան խունտայի և սփյուռքի մանկլավիկների ահն ու սարսափը: Առաջիկայում սպասվող նոր զարգացումների ընթացքում, է՛լ ավելի է կարևորվելու նրա դերն ու նշանակությունը, եկեք մենք էլ՝ բոլորս ավելի կազմակերպված, արդյունավետ և նպատակին ծառայեցնենք այս գերհզոր ժամանակակից զենքը...