Քարդաշյաններից հետո Հայաստանից լավագույնը Իվետա Մուկուչյանն է. BBC-ն՝ մեր պատվիրակի մասին
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Եվրատեսիլ 2016-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանին վերջերս հաճախ են համեմատում ամերիկյան հանրահայտ հեռուստաաստղեր Քարդաշյանների հետ՝ երբեմն անգամ գերադասելով նրան հայտնի քույրերից:
Այս անգամ Իվետայի եւ Քարդաշյանների միջեւ կապ է տեսել BBC Eurovision-ը, որի Facebook-յան էջում հրապարակվել է մեր գեղեցկուհու լուսանկարը:
«Քարդաշյաններից հետո Հայաստանից լավագույնը Իվետա Մուկուչյանն է»,- նշված է լուսանկարի մեկնաբանության մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ NEWS.am STYLE-ը զրուցել էր բրիտանական Wiwibloggs կայքի թղթակիցներից Ուիլյամ Լի Ադամի հետ, որը Իվետայի մասին նշել էր.
«Հայկական գեղեցկության մասին հայտնի է ամբողջ աշխարհում։ Քարդաշյանները դարձել են դրա դեսպանները, եւ ես կարծում եմ, որ Իվետան նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում: Մոռացեք Քարդաշյանների մասին, այժմ կա Մուկուչյան»:
- See more at: http://style.news.am/arm/news/31411/qardashyanneric-heto-hayastanic-lavaguyny-iveta-mukuchyann-e-bbc-n-mer-patviraki-masin.html#sthash.2dn20oj8.dpuf