Գյումրիում ազդարարվեց «Եվրոպայի օր» միջոցառումների մեկնարկը
Общество«Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում, մայիսի 15-ին, Գյումրին հյուրընկալեց ԵՄ պատվիրակությանը: Արդեն 4-րդ տարին է՝ Եվրոպայի օրը նշվում է նաև Գյումրիում: Այս տարի Գյումրիում Եվրոպայի օրվա տոնական հիմնական միջոցառումը տեղի կունենա ժամը 18:30-ին Գյումրիի Թատերական հրապարակում, որտեղ Եվրոպայի օրը նշվելու է որպես խաղաղության և միասնության տոն:
Նախաձեռնության շրջանակներում գյումրեցիները հնարավորություն կստանան վայելելու Սրբուհի Սարգսյանի և Allusion բենդի, Նարե Գևորգյանի և DJ Elf-ի կատարումները: Բացօթյա համերգից բացի, գյումրեցիները հնարավորություն կունենան նաև ֆիթնեսի Հայաստանի լավագույն մասնագետների հետ մասնակցելու փողոցային ֆիթնեսի (street workout) մարզումներին:
Իսկ մինչ այդ, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանում Լիտվայի դեսպան ԷրիկասՊետրիկասը հանդիպել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ և քննարկել քաղաքի զարգացման հնարավորությունները: Ողջունելով հյուրերին՝ Սամվել Բալասանյանը կարևորեց «Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում հանրապետության տարբեր քաղաքներում անցկացվող միջոցառումները՝ փաստելով, որ սա նաև լավ առիթ է դիվանագիտական նոր հարաբերությունների ու նոր ու լավ ծրագրերի իրականացման համար:
«Գյումրին կարելի է Հայաստանի ամենաեվրոպական քաղաքը համարել. Հայաստանի միակ քաղաքն է, որն ունի Եվրոպայի հրապարակ։Դրա պատճառով մենք այստեղ մեզ լավ ենք զգում՝ ինչպես տանը: Ես ուրախ եմ, որ Գյումրիում եմ: Լինելով ԵՄ պատվիրակության ղեկավար՝կցանկանայի, որ նաև Գյումրու դեսպանը լինեի»,- նշեց Պյոտր Սվիտալսկին՝ ներկայացնելով այն բոլոր ծրագրերը, որոնք կիրականացվեն Գյումրիում եվրոպական ֆինանսավորմամբ. կշարունակվեն ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նորոգման աշխատանքները, կվերանարոգվի Գյումրի-Երևան ճանապարհը, աջակցություն կլինի նաև ՏՏ ոլորտին:
Դեսպանը հույս հայտնեց, որ, նաև, հաշվի առնելով Գյումրու մշակութային դիմագիծը, քաղաքում հնարավոր կլինի զարգացնել նաև զբոսաշրջությունը:
«Ճիշտ է, եղանակի պատճառով ԳյումրինՀայաստանի «Սիբիր» են կոչում, բայց քաղաքը լավ կլիմա ունի զբոսաշրջության զարգացման համար: Մենք պատրաստ ենք շարունակել մերհամագործակցությունը Հայաստանի մարզերի հետ, քանզի այդ աշխատանքը նպաստում է Երևանի և մարզերի միջև ստեղ ծվածանհամաչափությունների վերացմանը: Հուսով ենք՝ ՀՀ կառավարությունը շուտով կհաստատի տարածքային զարգացմանռազմավարությունը՝ հիմք ընդունելով տարածքային զարգացման որոշ սկզբունքներ։
Հուսով ենք նաև՝ կհաստատվի տարածքայինզարգացման հիմնադրամի ստեղծումը և վսահ եմ, երբ ստեղծվի այդ հիմնադրամը, այդ պահից ի վեր Եվրամիությունը կկարողանա էլ ավելիմեծ գումարներ ներդնել Շիրակի մարզի և մասնավորապես Գյումրիի զարգացման ուղղությամբ»,- հավելեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Եվրոպայի օրը նշվում է ամեն տարի Եվրոպայում։
Այն խորհրդանշում է խաղաղությունը և միասնությունը։ Եվրոպայի օրվա երկու տարբեր նշանակություններ գոյություն ունեն. մայիսի 5-ին նշվում է Եվրոպական Խորհրդի օրը, իսկ մայիսի 9-ին Եվրոպական Միության օրը։ Եվրոպական Միության օրը նաև հայտնի է Շումանի օր անվանումով։ Եվրոպական Խորհրդի օրը նշանակում է իր հիմնադրումը 1949 թվականին, իսկ Եվրոպական Միության օրը նշվում է ի պատիվ 1950 թվականին ներկայացված նրա նախատիպի։