Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Հայաստան կժամանեն լուսադեմին
Lifestyle«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Հայաստան կժամանեն լուսադեմին. ինքնաթիռը վայրէջք կկատարի մայիսի 16-ին` ժամը 04:45-ին:
Հիշեցնենք, որ երեկ կայացել է «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլը: Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթ է ունեցել, գրավել 7-րդ հորիզոնականը:
Այս մասին հայտնում է «Առաջին ալիքի» Հասարակայնության հետ կապերի բաժնից։