Լոռու մարզում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Ծաթեր գյուղի ցանքատարածությունները
ОбществоԼոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Ծաթեր գյուղում ժամը 17.00-ից մինչև 17.30-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով գյուղի տարածքում վնասվել են ցանքատարածություններ (մոտ 15 հա):
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի մասին տեղեկացվել է Լոռու մարզպետը:
Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում: