Մարիամ Սարյանը՝ Հայաստանից ընդմիշտ հեռանալու, անհանգստացնող խնդիրների և ստեղծագործական կյանքի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Մարիամ Սարյանը, ով արդեն երկար ժամանակ է մշտական բնակությամբ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:
-Մարիամ, արդեն որքան ժամանակ է բնակվում եք ՌԴ-ում. Կպատմե՞ք, թե այս շրջանումինչով եք այդտեղ զբաղված:
- Եթե ընդհանրական պատասխանեմ, զբաղվում եմ սիրածս աշխատանքով, ստեղծագործում եմ ու բացահայտում եմ նորն ու գեղեցիկը:
-Գիտեմ, որ Հայաստանից հիասթափված հեռացաք, հիմա, երբ կրքերը հանդարտվել ենեւ կարելի է խոսել առանց էմոցիաների, կպատմե՞ք, որոնք էին հիասթափություններիպատճառները եւ արդյոք մտադրություն չունեք վերադառնալ Հայաստան մշտականբնակություն հաստատելու:
- Գիտեք, հիասթափությունը այս պարագայում սխալ ընտրված բառ է, ես այսպես եմ կոչում՝ կյանքում նոր ընթացքի ցանկություն ունեի, առաջին հերթին ինքս իմ մեջ նոր բացահայտումների անհրաժեշտություն կար: Գուցե թվա, թե Հայաստանում չեմ ու այդտեղից շատ բաներ ինձ չեն հետաքրքրում, բայց վստահեցնում եմ, որ այդպես չէ: Նախ Երեւանում են ապրում ինձ շատ հարազատ մարդիկ ու առաջին հերթին ծնողներս, եղբայրս, գործընկերներս, որոնց հետո գուցե այժմ չեմ աշխատում, բայց միմյանց ճակատագրերով միշտ ենք հետաքրքրվում: Ինչ վերաբերում է վերադառնալուն, բացի կարճատեւ այցերից՝ Հայաստան վերադառնալու պլաններ չունեմ:
Շարունակությունը՝ այստեղ: