Ես էլ որպես նորմալ հայ տղամարդ մտածում եմ այդ մասին, բայց ամեն բան իր ժամանակին. Էրիկը՝ ընտանիք կազմելու ու նոր տեսահոլովակի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Իմ ամենալավ»՝ այսպես է կոչվում Էրիկի նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակը երգիչը ներկայացրեց երեկ:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է երգի եւ տեսահոլովակի ստեղծման մասին, ինչպես նաեւ կիսվել է իր ապագա ընտանիքի մասին պատկերացումներով:
««Իմ ամենալավ» երգը ստեղծվել էր վաղուց: Սկզբում մտադրություն ունեի այս երգը գեղեցիկ կերպով ներկայացնել իմ հանդիսատեսին, ուստի փորձում էի գաղտնի պահել բոլորից, սակայն պետք է նշեմ, որ ամիսներ առաջ այս երգը շատ պատահաբար հայտնվեց համացանցում ու չնայած մեր ջանքերին եւ փորձերին, որպեսզի այն համացանցից հեռացվի, միեւնույն է, հասցրեց տարածվել ու սիրվել: Այս երգը սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարեցի նաեւ մենահամերգիս ժամանակ ու եւս մեկ անգամ հասկացա, որ այն շատ է սիրվել ու պարտադիր պետք է տեսահոլովակի տեսքով կյանք տամ իմ այս աշխատանքին: Ի դեպ, շատ գեղեցիկ երգի համար շնորհակալ եմ Ռիչարդ Մադլենյանին, ով հեղինակել է երաժշտությունը եւ Սվետլանա Բոսնոյանին, ով գրել է հրաշալի տողերը»,- պատմեց Էրիկն ու անդրադարձավ տեսահոլովակի ստեղծմանը.
«Թող անհամեստություն չթվա, բայց արձագանքներից ելնելով կարող եմ փաստել, որ սա այն տեսահոլովակներից է, երբ լրացնում է երգին եւ էլ ավելի տպավորիչ դարձնում այն, ամեն դեպքում՝ դա են վկայում մեկ օրում հնչած դրական արձագանքներն ու դիտումները: Ինձ պետք էր տեսահոլովակ, որը չէր փչացնի երգս, ինչն էլ եւ ստացվել է: Վերջին երկու ամիսներին մեր երկիրը դժվար ժամանակներ է ապրում ու ես շատ ուրախ եմ, որ կարողացա ստեղծել մի գործ, որը ինչ-որ կերպ մարդկանց դրական տրամադրություն կհաղորդի»,- նշեց երգիչը:
Շարունակությունը՝ այստեղ: