Մուգ շոկոլադը՝ քաղցկեղի դեմ պայքարի լավագույն միջոց
LifestyleՏեխասի համալսարանի ամերիկացի գիտնականները պնդում են, որ մուգ շոկոլադի բավարար օգտագործումը կարող է քաղցկեղի կանխարգելման միջոց լինել:
Մասնագետները վաղուց գիտեն շոկոլադի բաղադրության մեջ առկա օգտակար հակաօքսիդանտների մասին՝ նյութեր, որոնք ի վիճակի են հակազդելու բջիջային վնասվածքներին:
Այդպիսի հակաօքսիդանտներ հանդիպում են կակաոյի սերմերի մեջ և օգտագործվում են բոլոր շոկոլադների մեջ:
Մուգ շոկոլադի տարբերությունը կաթնայինից նրանում է, որ մուգի մեջ կակաոն ավելի շատ է, հետևաբար հակաօքսիդանտները նույնպես շատ են:
Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել առնվազն 65% կակաոի բաղադրություն ունեցող մուգ շոկոլադ: