Մոսկվայում կալանավորել են Խովանի գերեզմանոցում ծեծկռտուքի գործով ինը ֆիգուրանտների
ОбществоՄոսկվայի Պրեսնենյան դատարանը մայիսի 16-ին Խովանի գերեզմանոցում զանգվածային ծեծռկռուքի գործով ինը մարդու է կալանավորել: Մինչեւ հուլիսի 14-ը կալանավորվածներից է նաեւ Մոկսվայի Խամովնիկի շրջանի ՆԳՆ պարեկային ծառայության նախկին աշխատակից Նիկիտա Մոշենկոն: Բացի նրանից կալանավորվել է նաեւ մինչ այդ դատվածություն ունեցող իրավաբան Ալեքսանդր Բոչարնիկովը:
Ընդ որում դատարանը հրաժարվել է կալանավորել Յուրի Չաբուեւին, որն արդեն հեռացել է Խովանի գերեզմանոցը սպասարկող «Ռիտուալ» ծիսակարգաային սպասարկման տարածքային բաժանմունքի ղեկավարի պաշտոնից: Նա հայտնել է, որ փորձել է ոստիկանություն կանչել ու կանխել կոնֆլիկտը: Չաբուեւը Ռուսաստանի քննչական կոմիտեին առընթեր հանրային խորհրդի անդամ է, հայտնում է Lenta–ն:
Ըստ իրենց դերակատարման՝ գործի ֆիգուրանտներին կասկածում են երկու ու ավելի անձանք սպանության, խուլիգանության ու զենքի ապօրինի պահման ու տեղափոխության մեջ:
ՌԴ ՔԿ ներկայացուցիչը հայտնել է, որ որպես հանցագործության հիմնական դրդապատճառ է դիտարկվում ֆինանսական վարկածը:
Մայիսի 14-ին Խովանի գերեզմանոցում կատարված ծեծկռտուքին մասնակցել է 200 մարդ, որոնք զինված էին բահերով, արմատուրայի կտորներով նաեւ հրազենով:
Ծեծկռտուքի հետեւանքով զոհվել են Տաջիկստանի երեք քաղաքացիներ: Եվս չորս մարդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Ընդամենը տուժել է 26 մարդ: