Հայաստանի տնտեսությունը բաց է արտասահմանյան ներդրումների համար
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի տնտեսության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև տարբեր մակարդակներում համագործակցությունը վերջին տարիներին վերընթաց բնույթ է կրում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում, և ՀՀ կառավարությունը պատրաստ է ջանքեր գործադրել այդ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում չեխական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հնարավորություններն ու հեռանկարները: Չեխ գործարարները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու հարցում:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը բաց է արտասահմանյան ներդրումների համար և նշել, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: