«Ժողովուրդ». «Մարդկային գազանությունը սահման չունի»
Մարդկային գազանությունը սահման չունի: Սեպտեմբերի 20-ին մեքենան չզիջելու պատճառով Վարդենիս-Երևան ավտոճանապարհին առաջացած վիճաբանությունը ավարտվեց մահացու ծեծով: Վարդենիսի բնակիչներ Մարտին Հակոբյանը, Զոհրաբ Կարապետյանն ու Հրանտ Շաբոյանը հենց փողոցում դաժան ծեծի էին ենթարկել Ծովակ գյուղի բնակիչներ Հրավարդ Սարգսյանին (Գագիկ) և նրա երիտասարդ որդուն՝ Մանուկին: Ծեծի հետևանքով Գագիկի մարմնի վրա գերթե տեղ չէր մնացել, որ կոտրված չլիներ և նա հիվանդանոցում մահացավ: Որդին շարունակում է ամբուլատոր բուժումը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ այս գործով գլխավոր դերակատարներից մեկը՝ Մարտին Հակոբյանը, ով ևս հետախուզման մեջ էր, ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին: Հրանտ Շաբոյանն ու նա արդեն կալանավորված են: Իսկ Զոհրաբ Կարապետյանը դեռ հետախուզման մեջ է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաև, որ ոստիկանները օր ու գիշեր հսկում են կալանավորվածների բնակարանները, որպեսզի Ծովակի բնակիչները «սամասուդ» (ինքնադատաստան) չկազմակերպեն:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: