Ռոբ Քարդաշյանը որդուն կանվանի Ռոբերտ Քարդաշյան երրորդ
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ինչպես գիտեք, Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան այս ամռան վերջին մտադիր են ամուսնանալ որեւէ արեւադարձային կղզում:
Իսկ մեկ շաբաթ առաջ ապագա ամուսինները հայտարարեցին, որ երեխայի են սպասում: Քիմ Քարդաշյանի եղբայրը Keeping Up With The Kardashians–ի հերթական դրվագում հայտնել է, որ արդեն ընտրել է երեխայի համար անուն:
«Եթե տղա լինի, ես նրան կանվանեմ Ռոբերտ Քարդաշյան երրորդ՝ իմ հոր պատվին»,- ասել է 29-ամյա Ռոբը:

Հիշեցնենք, որ այդ ընթացքում Քիմի ու Ռոբի քույրը՝ Քենդալ Ջենները իր մայրիկի՝ Քրիսի հետ Կաննում է, որտեղ նրանց տեսել են Աբրամովիչի զբոսանավում: