Հանրապետության հրապարակի շատրվանների տակ մտած անձը Իրանի հայազգի քաղաքացի է
ОбществоԵրևանի Հանրապետության հրապարակի շատրվանների տակ մտած անձը Իրանի Իսլամական Հանրապետության հայազգի քաղաքացի է` 1962 թ. ծնված Ա. Ա.-ն: Նրան տեղափոխել են հոգեբուժարան:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Մայիսի 17-ին, ժամը 12.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակում քաղաքացին մտել է շատրվանների տակ և հրաժարվում է դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարներիօգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարմանազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ճգն աժամային կառավարմանազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի և ոստիկանների հետ համատեղ շատրվանների ավազանից դուրս են բերել նրան և տեղափոխել հոգեբուժարան: