Նախանշաններ, որոնցով կինը կարող է որոշել, թե արդյոք պետք է տղամարդուն
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
1.Դուք ձեզ լավ եք զգում միասին միայն երբ ուրախանում եք: Իհարկե, դուք պիտի աշխարհիկ երեկույթների մասնակցեք եւ այլն: Բայց դա չպիտի լինի ձեր միակ լավ ժամանցը: Եթե ձեզ համար իրար հետ հետաքրքիր չէ, երբ կողքին ալկոհոլ եւ ուրախություն չկա, դա վատ նշան է:
2. Նա լուռ խուսափում է պատասխանից, աչքերն է պտտեցնում եւ չի արձագանքում: Նա չի ուզում քննարկել եւ լուծել խնդիրը, ընդամենը պաշտպանական դիրքորոշում է ընտրում:
3. Նա իր հույզերը ցույց է տալիս միայն երբ իրեն դա պետք է: Իսկ երբ հետո նրան ինչ-որ բան եք խնդրում, սառն է դառնում: Արդյունքում դուք ձեզ օգտագործված կզգաք, մանիպուլյացիաների զոհ եւ կթվա, որ ձեզ չեն գնահատում: Հարաբերություններում տալիս են եւ ստանում: