Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի թագուհիները (լուսանկարներ)
LifestyleՖրանսիական Ռիվեյրայում ընթանում է Կաննի կինոփառատոնը, որն այս տարի անցկացվում է 69-րդ անգամ: Գաղտնիք չէ, որ տվյալ կինոփառատոնը, ինչպես և նման մասշտաբի ու կարևորության այլ միջոցառումներ, գրավում են միլիոնավոր մարդկանց ուշադրությունը ոչ միայն բարձր արվեստին հաղորդակից լինելու, այլև` ամենատարբեր բնագավառների առաջնակարգ աստղերին կարմիր գորգի վրա տեսնելու հնարավորության համար:
Երեկ կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել է Պեդրո Ալմոդովարի «Ջուլիեթ» ֆիլմը, որի պրեմիերային ներկա են եղել մոդելային աշխարհի ամենահայտնի ու պահանջված ներկայացուցիչները:
Մասնավորապես՝ կարմիր գորգին իրենց անթերի ճաշակն ու նախանձելի մարմիններն են ի ցույց դրել Պետրա Նեմկովան, Ադրիանա Լիման, Կառլի Կլոսը, Իզաբել Գուլարը, Նատաշա Պոլին և պոդիումի մյուս «թագուհիները».
Կառլի Կլոս, զգեստը` Louis Vuitton

Ադրինա Լիմա, զգեստը` Prada


Կարոլինա Պարսոնս, զգեստը` Ralph&Russo

Իզաբել Գուլար, զգեստը` Ralph&Russo

Բարբարա Փալվին, զգեստը` Philosophy di Lorenzo Serafini

Ադրիանա Լիմա
Նատաշա Պոլի, զգեստը` Prada

Պետրա Նեմկովա

Իզաբել Գուլար


Բարբարա Փալվին