«Հայաստան. ներդրումային համաժողով» նյույորքյան խոշոր միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 10-11-ին
ЭкономикаՆյու Յորքում «Հայաստան. ներդրումային համաժողով» մասշտաբային միջոցառումը կկայանա հոկտեմբերի 10-11-ին:
Այս մասին Երևանում «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովի ժամանակ հայտարարեցՀայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտիչյանը: Նա ամերիկյան գործարարներին ու ներդրողներին կոչ արեց ներկա գտնվել համաժողովին և ծանոթանալ Հայաստանի խոշոր ներդրումային ծրագրերին:
«Նյու Յորքի ներդրումային համաժողողին, որը կայանալու է այս տարվա հոկտեմբերի 10-11-ին, ներկա են լինելու երկրի քաղաքական ղեկավարությունը, բազմաթիվ ֆինանսական, ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լավ հարթակ է ներկա գտնվելու և Հայաստանի խոշոր ներդրումային ծրագրերի մասին տեղեկանալու համար»,-ասաց Մկրտիչյանը:
Նյու Յորքում 2016 թվականի աշնանը նախատեսվող «Հայաստան. ներդրումային համաժողով» մասշտաբային միջոցառումը նպատակ ունի խթանել օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Հայաստան: Այն ուղղված է լինելու Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի մասին իրազեկվածության բարձրացմանը, առկա ներդրումային հնարավորություններին և առևտրային ռեժիմներին ծանոթացնելուն, ցույց տալու Հայաստանի մրցակցային առավելությունները: Համաժողովին պոտենցիալ ներդրողներին են ներկայացվելու խոշորածավալ ներդրումային ծրագրեր Հայաստանի համար առաջնահերթ համարվող մ ի շարք ուղղություններում: