Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր Եգոր Րեզնիկովը հանդես կգա Երևանում
КультураՎաղը՝ մայիսի 20-ին՝ ժամը 17:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր Եգոր Րեզնիկովի հետ հանդիպում-վարպետաց դասը՝ «Ծիլ բուսաց» ներդաշնակ զարգացման մանկապատանեկան կենտրոնի հետ համագործակցությամբ:
Վարպետության դասը նվիրված է ձայնի հնչողության միջոցով մարմնի և գիտակցության բուժման տեսական և գործնական աշխատանքին:
Հեղինակ և հաղորդավար Եգոր Դանիլի Րեզնիկովը Փարիզյան համալսարանի պրոֆեսոր է, որը նաև անտիկ արվեստի հետազոտող, էթնոերաժիշտ, մաթեմատիկոս և փիլիսոփա է:
Եգոր Րեզնիկովն ստեղծել է «ձայնային մարդաբանություն» հասկացությունը: Ձայնաթերապիան երաժշտաթերապիա չէ: Այստեղ կարևոր է երգողի կենդանի ձայնը: Այն ավելի ուժգին է ազդում մարդու վրա՝ համեմատած պարզապես երաժշտության կամ խոսքի հետ. ընդ որում՝ ձայնաթերապիան հիմնված է մաքուր և բնական ինտերվալների վրա՝ ի տարբերություն ժամանակակից երաժշտության ինտերվալների:
Նշենք, որ վարպետության դասեր կլինեն նաև մայիսի 23-ին՝ ժամը 17:00-ին և մայիսի 21-ին, 22-ին, 25-ին՝ ժամը 19:00-ին: