Ջենիֆեր Գարները հղի է. ԶԼՄ-ներ
LifestyleՋեննիֆեր Գարները կարողացավ պահպանել Բեն Աֆլեկի հետ իրենց ամուսնությունը երեխայի միջոցով, գրում է Radar Online-ը։
Գարները ցուցադրել է արդեն կլորացած փորիկը, երբ 43-ամյա Աֆլեկի հետ վերադառնում էր Փարիզի ռոմանտիկ ուղևորությունից, որտեղ նրանց նկատել էին հյուրանոցի բարում համբուրվելիս։ Փարիզից զույգը մեկնել էր Լոնդոն, որտեղ Աֆլեկը նկարահանվում է «Justice League» ֆիլմում։
«Ընկերները շատ շուտով սպասում են Ջեննիֆերի հղիության մասին նրանց հայտարարությանը»,- ասել է կայքի աղբյուրը։
Հիշեցնենք, որ զույգը հայտարարեց իրենց բաժանման մասին նախորդ տարվա հունիսին՝ 10 տարվա համատեղ ամուսնությունից հետո։ Ջեննիֆերն ու Բենն արդեն ունեն 3 երեխա։
Աղբյուրը նաև հայտնել է, որ անգամ բաժանման մասին հայտարարությունից հետո Ջեննիֆերը բացահայտ հայտարարեց, թե որքան է սիրում Բենին և որ դերասանը եղել է իր կյանքի սերը։
«Շատ առումներով Բենը եղել է անպետք ամուսին, սակայն Ջենը դեռ սիրում է նրան և կարոտում անգամ իրենց կրքոտ սեռական կյանքը։ Ջենը ցանկանում է ունենալ իրական ընտանիք և ոչ թե երեխաների համար լինել ծնողներ, ովքեր ապրում են առանձին և կիսում խնամակալության հոգսը»,-ասել է կայքի աղբյուրը։