«Դվին» հյուրանոցային համալիրի ներդրողները նոր ծրագիր են ներկայացրել կառավարությանը
Экономика«Դվին» հյուրանոցային համալիրի ներդրողները գրեթե ամբողջությամբ կատարել են իրենց ստանձնած պարտավորությունները: Ազգային ժողովում Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծն ընդունելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին:
«Անզեն աչքով էլ կարող ենք տեսնել, որ լուրջ շինարարական աշխատանքներ են կատարվում: Հիմա «Դվին» հյուրանոցային համալիրը նոր ծրագիր է ներկայացրել կառավարությանը, մոտ 70 միլիոն դոլարի նոր ներդրումներ, որը շուտով կքննարկվի կառավարությունում և կընդունվի»,- ասաց նա:
Արման Սահակյանն անդրադարձավ նաև ԱԳՆ հին շենքի գործարքին՝ ընդգծելով, որ դա դա ոլորտում ամենահաջող գործարքներից մեկն է եղել: «Ւնչ վերաբերում է ԱԳՆ շենքին, ապա պետք է ասեմ, որ մեր ոլորտում երևի թե ամենահաջող գործարքներից մեկն էր, որովհետև, օտարելով 14 հազար քառակուսի մետ տարածք, մենք արդեն գիտենք, որ ունենք մոտ 33 հազար քմ նոր տարածք, որտեղ տեղեկայված են հինգ նախարարությունները»,- նշեց Սահակյանը:
Պետական գույքի կառավարման վարչության պետը դժվարացավ պատասխանել Երիտասարդական պալատի շենքի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցին՝ նկատելով, որ այդ գործարքը իր ղեկավարած կառույցի միջոցով չի իրականացվել: