Նոր ռեկորդ. ինչպես են Նեապոլում պատրաստել աշխարհի ամենաերկար պիցցան. ֆոտոշարք
LifestyleTert.am-ը գրում է.
Նեապոլում գերազանցել են աշխարհի ամենաերկար պիցցան պատրաստելու համաշխարհային ռեկորդը: 2 կմ երկարությամբ և 46 սմ լայնությամբ «Մարգարիտա» պիցցայի պատրաստման ընթացքը ֆոտոշարքով ներկայացրել է The Telegraph-ը:
Պիցցան թխվել է 5 շարժական փայտի վառարանների օգնությամբ, որոն տեղադրվել են իտալական քաղաքի ափամերձ տարածքի երկայնքով:
Պիցցայի համար օգտագործված բաղադրիչներն են 2000 կգ ալյուր, 1600 կգ լոլիկ, 2000 կգ մոցառելա պանիր, 200 լիտր ձեթ և 1500 լիտր ջուր: Պիցցան համեմվել է 30 կգ թարմ ռեհանով:
Պիցցան 11 ժամում պատրաստել են շուրջ 100 խոհարարներ: Նրանց նպատակն էր գերազանցել նախկին ռեկորդը, որը 1595 մետր էր կազմել: Այն պատրաստել էին Միլանի սննդի արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ անցյալ տարի:





