ՀՀ-ում թվային հեռարձակմանն անցնելու գործընթացն ավարտված է, Արցախում այն ներդաշնակեցվում է հայաստանյանին
ОбществоՀայաստանում թվային հեռարձակմանն անցնելու գործընթացն իրականացվել է, Արցախում այն ընթացքի մեջ է:
Այս մասին տեղեկացրեցին ՀՀ հեռուսատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանն ու ԼՂՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:
«Արցախում գործընթացը ներդաշնակեցվել է ՀՀ-ում իրականացվող նույնատիպ աշխատանքներին ու շարունակական բնույթ են կրում, իսկ բնակչությունը կօգտվի այն արտոնություններից, որոնք կան այստեղ»,- ասաց Հակոբ Ղահրամանյանը:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում թվային հեռարձակման գործընթացին` Գագիկ Բունիաթյանը վստահեցրեց, որ վաղուց գործընթացն ավարտված է, պարզապես անալոգային հեռարձումը զուգահեռ շարունակվում է:
2016 թվականի հունվարի 1-ից Հայաստանում թվային հեռարձակում իրականացնում է 25 հեռուստաընկերություն: Անալոգային հեռարձակումը լիովին կդադարի գործել, ինչի կապակցությամբ օգտատերերը պետք է ձեռք բերեն կամ նոր սերնդի հեռուստացույցներ կամ ընդունիչ սարքեր, դորոնք արժեն 8-22 հազար դրամ` կախված ֆունկցիոնալությունից: Հայաստանի կառավարությունը իրականացնում է ծրագիր, որով սոցիալապես անապահով ընտանիքներն անվճար ստանում են թվային ընդունիչ սարքեր: