Օգնություն օվկիանոսից այն կողմ. հնդիկ տղան պարանոցի ուղղման վիրահատության է ենթարկվել անծանոթուհու հավաքած գումարով (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Հնդկաստանում բնակվող 13-ամյա տղան, ում գլուխն ի ծնե դեպի ներքև էր թեքված, ռիսկային վիրահատության է ենթարկվել, որի արդյունքում հաջողվել է ուղղել պարանոցը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Մահենդրա Ահիրվարի մոտ առկա է բնածին միոպաթիա հազվադեպ հիվանդությունը, որի հետևանքով նրա պարանոցային մկաններն այնքան թույլ են, որ տղայի գլուխը կողքի է թեքվել 180 աստիճան անկյան տակ:
Նրա ծնողները տարիներ շարունակ երեխային բժշկի են տարել, սակայն ոչ ոք չի կարողացել օգնել:
Այժմ պատանին վիրահատության է ենթարկվել Դելիի Ազգային առողջապահության ծառայության նախկին աշխատակից, ողնաշարային վիրաբույժ Ռաջագոպալան Կրիշնանի կողմից: Իսկ բուժման համար նվիրատվությունների կայքի միջոցով 12 000 ֆունտ ստերլինգ է հավաքել Լիվերպուլում բնակվող կինը:


