Ռիկի Մարտինը և Քրիստինա Ագիլերան ելույթ կունենան՝ ի աջակցություն Հիլարի Քլինթոնի
LifestyleԵրգիչ Ռիկի Մարտինը և երգչուհի Քրիստինա Ագիլերան She's With Us համերգի ժամանակ կսատարեն ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին։
Համերգը կանցնի Լոս-Անջելես հունական թատրոնում հունիսի 6-ին՝ ընտրություններից մեկ օր առաջ։
Սովորական տոմսի արժեքը կազմում է 45$։ «Տիկին նախագահ» կարգի տոմսերը կարժենան 1-5 հազար դոլար՝ իրենց մեջ կներառեն առանձին մուտք, նստատեղ բեմահարթակի մոտ և աստղերի սենյակ մուտք գործելու թույլատվություն։
Նշենք, որ համերգին մասնակցելու են նաև ամերիկյան երգիչ Սթիվի Ուանդերը, Ջոն Լեջենդը և երգչուհի Անդրա Դեյը։
Պլանավորված համերգը կլինի հաշվով երկրորդը, որը ուղղված է Քլինթոնին ստարելուն։
Նախորդ համերգը տեղի է ունեցել Նյու-Յորքում մարտ ամսին, երբ բեմահարթակին ելույթ էին ունեցել Քեթի Պերրին և Էլթոն Ջոնը։