Բաքվում ամուսինը դպրոցի բակում դանակով խոցոտել է նախկին կնոջը
ОбществоԲաքվի Խազարի շրջանում տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել Բինա ավանի դպրոցներից մեկի բակում:
Կնոջ` Ռուզիյա Դմիրովայի հետ ամուսնալուծությունից հետո տղամարդը երկու երեխաներին պահել է իր մոտ: Երեխաներին կարոտած կինը երեկ եկել էր դպրոց` դասերից հետո տեսակցելու նրանց:
Երեխաների հետեւից դպրոց եկած նախկին ամուսինը դանակով հարձակվել է կնոջ վրա եւ խոցոտել նրան իր եւ այլ երեխաների աչքի առաջ:
Կինը ծանր վիճակում շտապօգնության մեքենայով հոսպիտալ է հասցվել: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:
Խազարի շրջանի ոստիկանության օպերատիվ գործողությունների արդյունքում տղամարդը ձերբակալվել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում տեղի է ունեցել մայրասպանության 2, հայրասպանության 1, հարազատների՝ միմյանց սպանության 21, ամուսինների՝ միմյանց սպանության 18, զավակի սպանության 4 դեպք: