Ереван, 07.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государством Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150 Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увидели Альберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсу Иран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенями Нарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей Армении Азербайджан вывел воинские части на боевые позиции На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиков Махмуд Ахмадинежад жив – телеграм-канал Colonelcassad Азербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян


Լարիսա Ռայանը՝ Սերժ Թանկյանի հետ երգելու եւ բանիմաց սերունդ կրթելու մասին

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

Հայաստանում հասարակական ակտիվ գործունեություն ծավալող Լարիսա Ռայանը այնքան էլ հայտնի չէր հայ ընթերցողի եւ օգտատերերի լայն զանգվածի համար մինչեւ 2016-ի ապրիլի 22–ը, երբ թողարկվեց աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի տեսահոլովակը՝ նկարահանված «Արի իմ սոխակ» օրորոցայինի հիման վրա: ԱՄՆ-ում ուսանած հայուհի Լարիսան, երկար տարիներ ապրելով Հայաստանից դուրս, 2013-ին որոշում է վերադառնալ Հայաստան եւ սկսել էական նշանակություն ունեցող ծրագիր, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում կրթական մակարդակը, ընդլայնել երեխաների կրթական հնարավորությունները, ինչպես նաեւ օգնել նրանց բացահայտել իրենց ողջ ներուժը: Ահա այս կարեւոր գործն է իր ուսերին վերցրել Լարիսա Ռայանը, որն իր թիմի հետ փորձում է ձեւավորել խելացի եւ բանիմաց սերունդ, որն ամուր ու բարգավաճող պետության գրավականն է:

Achtenburg Photography

Բայց ինչպես ասում են՝ տաղանդավոր մարդիկ տաղանդավոր են ամեն հարցում: Սա վերաբերում է նաեւ Լարիսա Ռայանին, որը մեզ հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ստացվել համագործակցությունը հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ:

1. Լարիսա, պատմեք Ձեր մասին, եւ ինչ գործունեություն եք ծավալում Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:

Ես ծնվել եմ Երեւանում հայի եւ իռլանդացու ընտանիքում: Երեք տարեկան էի, երբ ընտանիքս տեղափոխվեց Քալիֆորնիա: Բայց մի քանի տարի անց հայրս աշխատանքի բերումով ստիպված եղավ մեզ հետ մեկնել Ռուսաստան: Տասը տարի Մոսկվայում ապրելիս մենք ամեն տարի ամռանը գալիս էին Երեւան՝ տատիս  եւ պապիս՝ արցախցի գրող Լեոնիդ Հուրունցին այցելելու: Դպրոցն ավարտելուց հետո որոշեցի ուսումս շարունակել ԱՄՆ-ում եւ ընդունվեցի Սրբ. Նորբերթի համալսարան՝ ստանալով Միջազգային բիզնես, ֆրանսերենի եւ գրաֆիկ դիզայնի բարձրագույն կրթություն: Սկզբում զբաղվում էի գովազդով: Բայց կյանքը լի է անակնկալներով, եւ այն մշտապես փոխում է քո ընտրած ուղին: Սկսեցի հետաքրքրվել «Teach For America» ծրագրով, որի նպատակն էր գտնել երիտասարդ եւ խանդավառ շրջանավարտների եւ նրանց հնարավորություն տալ երկու տարի աշխատել երկրի ամենաանբարենպաստ պայմաններ ունեցող դպրոցներում: Ահա հենց այսպես էլ ես հայտնվեցի Ֆինիքսում եւ սկսեցի դասավանդել տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Տարիներ անց որոշեցի Հայաստանում կյանքի կոչել այս գաղափարը, որի հիմքում բոլոր երեխաներին կրթություն ապահովելու առաջնահերթությունն է: Եվ համոզվելով, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կյանքը նվիրել ուժեղ եւ միավորված Հայաստան ստեղծելու գաղափարին՝ 2013-ի հունվարին տեղափոխվեցի հայրենիք եւ սկիզբ դրեցի «Կրթություն Հայաստան» ծրագրին:

Achtenburg Photography

2. Կարո՞ղ է «Կրթություն Հայաստան» ծրագիրը լուծել Հայաստանում կրթական ոլորտի որոշ բացթողումներ ու խնդիրներ:

«Կրթություն Հայաստան» ծրագիրը Հայաստանում հանրակրթության զարգացման գործընթացի բնական շարունակությունն է: Ինձ, իմ թիմի եւ իմ աջակիցների համար կրթական բարեփոխումները իրական կլինեն միայն եթե Հայաստանի ինտելիգենտ, խելացի, երիտասարդ առաջնորդները իրենց կյանքը նվիրեն հայ մանուկների համար հավասար կրթական հնարավորություններ ստեղծելուն: Նշանակում է, որ հիմա, առավել քան երբեւէ, մենք պետք է ներդրումներ անենք մեր աճող սերնդի զարգացման գործում եւ դաստիարակենք սերունդ, որը ինքն է պատասխանատու Հայաստանի ապագայի համար եւ չի սպասելու մեկ ուրիշին, որն իր փոխարեն կանի դա: Սերունդ, որը հավատում է երկրին ծառայելուն, միասնականությանն ու նվիրվածությանը: Խոսքն իրական եւ գործուն նվիրվածության մասին է:

3. Մտադի՞ր եք ծրագրի դեսպաններին ուղարկել նաեւ Արցախ:

Այո, մենք միշտ մտածել ենք ընդլայնել «Կրթություն Հայաստան» ծրագրի սահմանները մինչեւ Արցախ, որտեղ երեխաներն իսկապես մեծ պոտենցիալ ունեն, նրանք պատրաստ են սովորել եւ առաջ գնալ: Իմ մյուս մեծ երազանքը մոտ ապագայում մեր այս միտքն իրականություն դարձնելն  է, քանզի եւ իմ, եւ իմ թիմի սիրտն ու հոգին Արցախում են:

4. Ի՞նչ կասեք ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում սկսված ռազմական գործողությունների եւ վերջերս այնտեղ տիրող իրավիճակի մասին:

Դա կործանարար եւ կեղտոտ է, ինչպես բոլոր պատերազմները: Բայց այս դեպքում ես սարսափած եմ Ադրբեջանի կառավարության գործողություններից: Նրանք վարձել էին ահաբեկիչների՝ ռազմական գործողություններում իրենց աջակցելու համար, գլխատել էին զինվորներին, վանդալիզմի ենթարկել տներ եւ սպանել անմեղ, տարեց քաղաքացիների, իսկ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների մասին կարելի է նույնիսկ չնշել: Ես չեմ ատում ադրբեջանցիներին, ես զզվանք եմ ապրում նրանց կառավարությունից եւ այդ սոսկալի գործողություններից, որոնք ուղղված են թե միջազգայնորեն, թե իրենց երկրի ներսում լռեցնել բոլոր նրանց, ովքեր խոսում են ճշմարտության, ժողովրդավարության եւ առաջընթացի մասին:

5. Ինչպե՞ս ստացվեց, որ հասարակական ակտիվ գործունեություն ծավալող Լարիսա Ռայանը սկսեց երգել:

Ես միշտ սիրել եմ երգել, բայց երբեք մասնագետներին չեմ դիմել: Ես եւ հայրս էինք սիրում միասին երգել: Նա շատ յուրահատուկ ձայն ունի, եւ կարծում եմ՝ նրանից եմ ժառանգել իմ տաղանդը: Կարելի է ասել, որ իմ վոկալի ուսուցիչը հենց հայրս է: Նա ինձ սովորեցնում էր հին իռլանդական երգեր եւ անում ամեն ինչ, որ անվերջ փորձեմ ու փորձեմ՝ կատարյալ հնչյուններ ստանալու համար: 16 տարեկանում ես մի քանի երգ ձայնագրեցի Արտո Թունջբոյաջյանի բենդի երաժիշտների հետ, իսկ մի անգամ նույնիսկ նրա հետ կենդանի կատարմամբ երգեցի բեմում: Ընդամենը մեկ երգ: Հիշում եմ՝ նա ասաց, որ իմ ձայնը չմշակված, բայց բնական ու անկեղծ է հնչում եւ խորհուրդ տվեց չդիմել մասնագետներին: Հետադարձ հայացք գցելով՝ հասկանում եմ, որ հենց այդպես էլ արել եմ եւ երգել եմ այնպես, ինչպես զգացել եմ: Իհարկե, փոքր-ինչ անհանգիստ էի երգը թողարկելիս, բայց մի քանի օր անց լսելով ունկնդիրների հիացական կարծիքները՝ հասկացա, որ մարդիկ գնահատել են իմ ջանքերը:

6. Պատմեք Ձեր եւ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի դուետի մասին: Ինչու՞ ընտրվեց հենց «Արի իմ սոխակ» երգը:

«1915» ֆիլմի ռեժիսորներից Գարին Հովհաննիսյանը մանուկ հասակում շատ է նվագել այն: Նրա մայրը հենց այդ օրորոցայինն է երգել Գարինի համար: «Արի իմ սոխակ» միշտ շատ կարեւոր երգ է եղել նրա համար: Ուստի, Գարինը Սերժին առաջարկեց այդ երգը, եւ արդյունքում հենց դա էլ հնչում է ֆիլմում: 

7. Ո՞րն էր Ձեր ասելիքը երգը կատարելիս:

Հավանաբար ոչ թե ասելիք, այլ զգացողություններ: Ճիշտ է, ես երեխաներ չունեմ, բայց պատկերացնում եմ, թե ինչպես են մայրս եւ շատ հայ մայրեր երգել այն իրենց երեխաների համար: Այդպես եղել է միշտ, անգամ Ցեղասպանության սեւ ու արյունալի օրերին: Ոմանց համար այս երգը միակ հուշն է, որն ունեն իրենց մայրերից: Իմ հոգում այն առաջացրեց զգացմունքների տարափ՝ թախիծ, հպարտություն, զորություն, մեծ հարգանք մեր տոկուն ժողովրդի հանդեպ: Հուսով եմ՝ մեր ունկնդիրները կկարողանան իրենց հուշերն ու զգացմունքները պատկերացնել այս օրորոցայինը լսելիս:

8. Երգը ձայնագրվել է 2015-ին Հայոց ցեղապսանության մասին պատմող «1915» ֆիլմի համար: Ինչու՞ տեսահոլովակը թողարկվեց մեկ տարի անց՝ 2016-ի ապրիլի 22-ին:

Սովորաբար սաունդթրեքերը ֆիլմի պրեմիերայից մեկ տարի անց են թողարկվում: Ռեժիսորները եւ Սերժ Թանկյանը մտածեցին, որ այն կարելի է հրապարակել Ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ:

9.  Ի՞նչ փորձ եւ խորհուրդներ ստացաք հանրահայտ երաժշտի հետ համագործակցելիս:

Ես միշտ շատ եմ հավանել Սերժ Թանկյանի եւ System of a Down-ի երաժշտությունը եւ ինձ համար մեծ պատիվ էր Սերժի հետ երգելու հրավեր ստանալ: Այո, երազանքները կատարվում են:

10. «Արի իմ սոխակ» հայկական օրորոցային է: Ապագայում կերգե՞ք այն Ձեր երեխաների համար:

Երբ մայրանամ, այո, անպայման: «Արի իմ սոխակն» իմ ամենասիրելի օրորոցայիններից է:

 

Դիանա Հովհաննիսյան

 

Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиенты