Առանց ձեռքերի ծնված տղան հիպեր-ռեալիստական նկարներ է նկարում
Lifestyle«Իմ անունը Մարիուշ Քեջիերսկի է: Ես 23-ամյա լեհ նկարիչ եմ: Ես նկարում եմ հիպեր-ռեալիստական նկարներ, որոնցից շատերը դիմանկարներ են: Մի խոսքով, իմ արվեստում անսովոր ոչինչ չկա, բացառությամբ մի բանի. Ես ծնվել եմ առանց ձեռքերի»,- այսպես է իր մասին պատմում այս տաղանդավոր տղան:
«Հաշմանդամությունն ինձ համար դատավճիռ չէ: Այն չի նշանակում, որ ես չեմ կարող վայելել կյանքն ու անել այն ամենն, ինչ ինձ դուր է գալիս: Արվեստը միշտ իմ կյանքի մաս է կազմել, ես նկարում եմ 7 տարեկանից: Ես մինչև հիմա նկարել եմ ավելի քան 700 նկար, ինչ վրա ծախսել եմ միջինում 15000 ժամ»:
Մարիուշի տաղանդն աննկատ չի մնացել: 2013 թվականին նկարիչը զբաղեցրել է 2-րդ տեղը և արժանացել է Best Global Artist կոչմանը Վիենայի ցուցադրության ժամանակ: Նրա նկարները ցուցադրված են աշխարհի շատ քաղաքներում, ինչպիսիք են Օքսֆորդը և Վիենան:
Orer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում տաղանդավոր նկարչի գործերից մի քանիսը:











