ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ոչ այնքան ադրբեջանամետ քաղաքական գործիչ է, որքան հակահայկական
БлогՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ոչ այնքան ադրբեջանամետ քաղաքական գործիչ է, որքան հակահայկական կամ ավելի կոնկրետ՝ հակաարցախյան: Դա այնքան էլ նույն բանը չի, և «գաղտնիքը» նրա իսպանացի լինելն է: Իսպանիան ոչ միայն տասնամյակներով դիմագրավել է Բասկյան ազատագրական շարժմանը, այլև այսօր՝ Կատալոնական անջատականությանը:
Դա, իր հերթին, նշանակում է, որ դոն Պեդրոն պետք է ամեն ինչ անի, որպեսզի արցախյան անջատականությունը չդառնա նորմ՝ ընդունելի արևմուտքում, իսկ ադրբեջանական խավիարն ընդամենը համեմունքի դեր է կատարում: