Նազենի Հովհաննիսյանի և Նազիկ Ավդալյանի հմայիչ սելֆին (լուսանկար)
LifestyleԴերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր Facebook-ի էջում լուսանկար է հրապարակել ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ։
«Չի կարելի հուսահատվել, դա արդեն պարտություն է։ Չի կարելի ինքնաքայքայման, դեստրուկցիայի ու նեգատիվի միջոցով սպանել կամքը։ Նազիկ Ավդալյանն ամենավառ օրինակն է ուժի, կամքի, նպատակի։
հ.գ. արդյո՞ք նա կկարողանար հաղթահարել ողնաշարի վնասվածքը, անտանելի ցավերը, հոգեբանական ծանր վիճակն ու դառանալ ՉԵՄՊԻՈՆ, եթե օրնիբուն լիներ Ֆեյսբուքում սրա- նրա բամբասանքաֆոտոյաքաղաքականությանը հետևելով ....՞ ԴԺՎԱՐ!
Նազիկ Ավդալյան աչքերիդ փայլն անսպառ, դեմքիդ ժպիտը պայծառ, իսկ Բազկիդ ու Կամքիդ ուժն անպարտելի միշտ լինի։ Երկու Նազ-երը։))) Էստեղ են ասել, Նազ աղջիկ, Նազ մի անիլ...»,-այսպես է մակագրել լուսանկարը դերասանուհին։
