Առաջին հայացքից սա սովորական զգեստ է, սակայն երբ մթնում է... (լուսանկարներ)
LifestyleMet Gala-ն նորաձևության աշխարհի ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Այս միջոցառումը աստղերին հնարավորություն է տալիս փայլել իրենց զգեստներով ու ողջ գեղեցկությամբ,- գրում է ORER.am-ը:
Այս տարի տեղի ունեցավ 70-րդ Met Gala երեկույթը: Այստեղ աստղերը չեն կրում սովորական զգեստներ, այլ հետևում են ամենամյա դրեսս-կոդին:
Այս տարի զգեստների թեման էր «Manus x Machina: Fashion in an Age of Technology» (Ձեռքի աշխատանք VS մեքենայացված աշխատանք. Նորաձևությունը Տեխնոլոգիաների Դարաշրջանում): Բոլոր զգեստները համարվում էին գեղեցիկ, մինչև հայտնվեց նա՝ դերասանուհի Քլեր Դեյնսը:
Նա կրում էր Զաք Պոզենի մոդելավորած զգեստը: Առաջին հայացքից սա բաց կապույտ հասարակ զգեստ է, սակայն երբ մթնում է, այն ապշեցնող գեղեցկություն է ձեռք բերում:





