5 մեկրոպեանոց գործողություն, որ երկարացնում են կյանքը (լուսանկարներ)
LifestyleՇատ ջուր խմել, մարզվել ու հաճախ զբոսնել մաքուր օդին. սա ցանկալի է անել ամեն օր, սակայն ոչ միշտ է հաջողվում կամ ժամանակ չկա, կամ ծուլանում ենք: Իսկ ինչ, եթե սկսենք այնպիսի բաներից, որոնք կարելի է անել մեկ րոպեում:
ORER.am-ը առաջարկում է հեշտ գործողությունների ցուցակ, որոնք պահանջում են նվազագույն ջանքեր և ապահովում՝ առավելագույն արդյունք՝ դրական ազդելով առողջության ու կյանքի տևողության վրա:
1. Խմեք կիտրոնով ջուր
Առավոտյան սոված փորին ջուր խմելը օրը լավագույն կերպով սկելու միջոցներից է: Իհարկե, օրվա ընթացքում նույնպես պետք է շատ ջուր խմել: Սակայն ոչ բոլորին է դուր գալիս անընդհատ խմել սովորական ջուր: Ջրի մեջ գցեք կիտրոն, նարինջ կամ լայմ: Ցիտրուսները ջրին հետաքրքիր համ են հաղորդում ու խմելն էլ ավելի հաճելի է դառնում:

2. Օգտագործեք արևապաշտպան քսուք կլոր տարին
Մենք սովոր ենք արևապաշտպան քսուքներից օգտվել միայն ամռանը, և անհրաժեշտ չենք համարում մյուս եղանակներին դրա օգտգործումը: Սակայն ավստրալացի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր քսուքն օգտագործում են ամբողջ տարվա ընթացքում ավելի երիտասարդ տեսք ու առողջ մաշկ ունեն: Այսպես նաև քիչ են առաջանում կնճիռներն ու մաշկի պիգմենտային հետքերը:

3. Աչքերին հանգիստ տվեք
Եթե ուսանող եք, կամ աշխատում եք գրասենյակում, հավանաբար, շատ ժամանակ եք լինում համակարգչի առջև: Համակարգիչը ոչ միայն վնասում է տեսողությունը, այլև առաջացնում է գլխացավ և մարմնի թուլություն: Սրանից խուսափելու համար անհրաժեշտ է 20 րոպեն մեկ 20 վայրկյանով կենտրոնանալ ձեզնից 20 սմ հեռավորության վրա գտնվող իրի վրա: Սա հետաքրքիր մարզում է. փորձեք ու կզգաք, որ հոգնածության զգացումն անցնում է:

4. Մաքրեք լեզուն
Այն, որ ատամները պետք է մաքրել օրական նվազագույնը 2 անգամ, բացատրելու անհրաժեշտություն չկա: Սակայն քչերն են հիշում լեզուն մաքրելու մասին: Լեզվի վրա նույնպես բակտերիաներ են առաջանում և դառնում բերանից տհաճ հոտի պատճառ:

5. Երբ բարկանում եք, հաշվեք
Բոլոր հիվանդությունները կապ ունեն նյարդերի հետ: Դա նշանակում է, որ պետք է սովորել վատ իրավիճակներին հանգիստ մնալ: Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակում հաշվեք մինչև տասը: Ամեն թվից առաջ պետք է խորը շնչել: Սա կօգնի հանգստանալ և մտքերն իմի բերել:
