Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Աղքատության նվազեցման հեռանկարները Հայաստանում

Աղքատության նվազեցումը մարդկության առաջ ծառացած ամենադժվար հաղթահարվող խնդիրներից մեկն է եղել բոլոր ժամանակներում: Չնայած բոլոր ժամանակներում աղքատության վերացմանն ուղղված մարդկության ջանքերին, շատ մարդիկ դեռևս ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Այսօր ամբողջ աշխարհում աղքատության նվազեցմանն ուղղված անհապաղ գործողությունները դարձել են անխուսափելի, քանի դեռ ֆինանսական քիչ կամ ոչ մի օգնություն չունեցող մարդիկ մնում են բնակչության ամենախոցելի հատվածը: Հայաստանում ևս աղքատության նվազեցման խնդիրը եղել ու մնում է պետության մտահոգության առիթը: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների` 2012թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է բնակչության 32.4%-ը (980 հազար մարդ), որից 13.5%-ը` շատ աղքատ (408 հազար մարդ), 2.8%-ը` ծայրահեղ աղքատ (մոտ 85 հազար մարդ): Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իր վատ ազդեցությունն ունեցավ նաև Հայաստանի վրա` աղքատության մակարդակը 27.6%-ից (2008 թ.) կտրուկ բարձրացնելով 35%-ի (2011թ.): 2008-2012 թվականներին Հայաստանի սոցիալական քաղաքականությունը ուղղված է եղել աղքատ բնակչության հնարավորությունների ընդլայնմանն ու եկամուտների բաշխման անհավասարության մեղմացմանը բնակչության աղքատացման ռիսկը հնարավորինս նվազեցնելու համար: Թեև այս քաղաքականությունը օգնել է աղքատության մակարդակը 2012թ.-ին իջեցնել 32.4%-ի, այդուհանդերձ երկրի տարբեր մարզերում, գյուղերում ու քաղաքներում աղքատության մակարդակի էական տարբերությունը պահպանվում և խորանում է: Ինչպես մինչև նախաճգնաժամային ժամանակահատվածը, այնպես էլ դրանից հետո Հայաստանում աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը առավել տարածված է փոքր ու միջին քաղաքային բնակավայրերում: Մայրաքաղաք Երևանում աղքատությունը համեմատաբար ամենացածր ցուցանիշն ունի: Ցանկացած երկրի տնտեսական զարգացումն ու աղքատության նվազեցումը փոխկապակցված են, ու մեկի իրականացումն անհնար է առանց մյուսի իրականացման: Հայաստանը որդեգրել է տնտեսական ու սոցիալական այնպիսի քաղաքականություն, որը տնտեսական աճն ու վերաբաշխումը ավելի նպատակայնորեն կուղղի աղքատ խավերի եկամուտների ուղղակի և անուղղակի աճին, ինչն էլ իր հերթին կնպաստի աղքատության ու անհավասարության նվազեցմանը: Նշված քաղաքականությունը նախատեսում է միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում նաև աղքատության տարածքային անհամաչափության վերացմանը ու տնտեսության հետագա կայուն զարգացմանը ուղղված ծրագրեր: Աղքատության նվազեցման հիմնական գործոնները կլինեն բնակչության աշխատավարձի բարձրացումը`պայմանավորված տնտեսական աճով, սոցիալական ապահովագրությանն ու սոցիալական աջակցությանն ուղղված պետական ծախսերի աճը, նվազագույն աշխատավարձի, ինչպես նաև աշխատանքային կենսաթոշակների միջին մակարդակի շարունակական աճը: Նշված սոցիալական ու տնտեսական քաղաքականության իրականացումը նախատեսում է 2017 թ-ին աղքատության մակարդակը երկրում հասցնել շուրջ 24%-ի, 2021-ին՝ շուրջ 18%-ի, 2025-ին շուրջ՝ 13%-ի: Քաղաքականությունը նախատեսում է ծայրահեղ աղքատությունը 2017 թ-ին հասցնել 2.4%-ի, 2021-ին` 2.1%-ի, 2025-ին՝ 1.8%-ի: Աղքատության նվազեցմանն ուղղված շարունակական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ բարեփոխումները, սակայն, ենթադրում են կայուն տնտեսական զարգացում: Տնտեսության խթանման վերաբերյալ ՀՀ կառավարության ընդունած 2014թ. միջոցառումների ծրագիրը ուղղված է արդյունաբերության զարգացման աջակցության և խթանման ապահովմանը` որպես տնտեսության շարժիչ ուժ, արտահանման խթանմանն ու զարգացման նպաստավոր պայմանների ապահովմանը` ընդլայնելով արտահանման արդյունավետ շուկաներ մուտքի հնարավորություններն ու որդեգրելով առևտրատնտեսական գործակցության արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը` ձևավորելով գործարարության ու ներդրողների համար գրավիչ միջավայր և դառնալով առավել մրցունակ միջազգային առևտրատնտեսական հարաբերություններում: Քանի որ գործազրկությունը շարունակում է մնալ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար լուրջ մարտահրավեր, ՀՀ կառավարության ծրագիրը նաև նախատեսում է նոր աշխատատեղերի ստեղծում`կրթությունն ու աշխատանքը դարձնելով աղքատության դեմ պայքարի հիմնական զենքը: Թեև 2010–13 թթ. արժույթի միջազգային հիմնադրամի օժանդակությամբ իրականացված ծրագրի շրջանակում Հայաստանը դրսևորել է կայուն կատարողականություն, այնուամենայնիվ մակրոտնտեսական կայունության, խոցելիությունների նվազեցման և միջնաժամկետ աճի դինամիկայի մարտահրավերները դեռևս պահպանվում են երկրում: 2013թ. արձանագրվել է նաև տնտեսական աճի տեմպի դանդաղում և գնաճի ավելացում: 2014թ. մարտին ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է երկարաձգվող ֆինանսավորման ծրագիրը, որի նպատակն է սատարել տնտեսական աշխուժության վերականգնումը, աղքատության նվազեցմանն ուղղված հետագա առաջընթացը, գնաճի կայունացումը, ինչպես նաև հարկաբյուջետային և արտաքին մնացած խոցելիությունների մեղմացումը: Ծրագրի շրջանակում հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ ունի օժանդակելու 2014 թ. աճի վերականգնմանը: Համաշխարհային բանկի օգնությամբ ևս Հայաստանը իրականացրել և շարունակում է իրականացնել ծրագրեր` ուղղված սոցիալական խոցելիությանն ու մրցունակության ուժեղացմանը, որոնց նպատակն է տնտեսական դիվերսիֆիկացիայի միջոցով արագացնել տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը: Բանկը նպաստում է Հայաստանում մակրոտնտեսական միջնաժամկետ կայունության վերականգմանը, սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանը, հանրային ռեսուրսների մոբիլիզացմանն ու ֆինանսական հատվածի ռիսկերի հաղթահարմանը: Իրականացվել են նաև ծրագրեր ուղղված սոցիալական ներդրումների հարմարեցմանը Հայաստանի ամենաաղքատ բնակչության առաջնահերթ կարիքներին: Այս ծրագրերի նպատակն է բարձրացնել աղքատ խոցելի խմբերի կենսամակարդակը և լրացնել խոշոր ենթակառուցվածքային բացերը, որպեսզի տնտեսական աճի օգուտները հավասարապես բաշխվեն նաև ամենաաղքատ ու խոցելի համայնքներին: Բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը կհանգեցնի մասնավոր սպառման ու հասարակական ներդրումների աճին, ինչն էլ անխուսափելիորեն կնպաստի երկրի երկարաժամկետ կայուն տնտեսական զարգացմանը: Անուշ Նալղրանյան Orer.am, վերլուծաբան
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников