Կին, ով կարդում է. Լուսինե Բադալյան
LifestyleWnews.am-ը սկսում է հարցազրույցների նոր շարք. հայտնի կանանց հետ խոսելու ենք միայն ու բացառապես գրքերի մասին: Շարքի առաջին հյուրը հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն է, ով անկախ իր զբաղվածությանը , երկու զավակների մայր լինելու փաստին, միշտ ժամանակ ունի գիրք կարդալու համար:
-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին գիրքը: Հիմա նույն գիրքը խորհուրդ կտա՞ք Ձեր որդիներին:
– Առաջին գիրքը, որը կարդացել եմ, տարվել եմ այնպես, որ մինչ օրս չեմ մոռանում և այդ գրքով էլ բացահայտեցի ինձ, իմ ներաշխարհը` իմ բնավորությամբ ու հետաքրքրություններով , Չանդար Կրիշանի ” Շրջված Ծառ” փիլիսոփայական հեքիաթն էր։ Այն կարդացել եմ 11֊ 12 տարեկանում մայրիկիս հորդորով։ Հենց այդ պատմվածքն էլ ինձ ստիպեց սիրահարվել գրքին։ Թեպետ “Շրջված Ծառից” հետո շատ երկար չէի կարողանում տպավորություններից դուրս գալ ու կենտրոնանալ որևէ այլ գրքի վրա։ Շատ եմ ցանկանում, որ որդիներս էլ սկսեն հենց այդ գրքից, բայց դեռ դժվարանում եմ նրանց կապել գրքերին։
– Տարիքի հետ ինչպե՞ս են փոխվել գիրք կարդալու Ձեր ժանրային նախասիրությունները:
-13֊ 14 տարեկանում, երբ էլի ամբողջ բարեկամությամբ ինձ քարոզում էին կարդալ, իսկ ինձ միայն բակն էր հետաքրքրում, մի օր մեծ քույրս ուշացավ, որովհետև ավտոբուսի մեջ գիրք կարդալիս` այնպես էր տարվել, որ գնացել֊հասել էր քաղաքի ծայրը ։))) ինձ հետաքրքրեց այդ գիրքը, որը Հենրի Ռայդեր Հագարդի Մոնթեսումայի Դուստրն էր ։ Ու դրանով դրվեց իմ մուտքը գրականության աշխարհ և անդադար ու անվերջ սերը գրքերի նկատմամբ։ Պատանեկությունս անցել է շրջանային գրադարաններում և ընթերցասրահներում, հետևաբար գրադարանավարների խորհրդով` ճիշտ հերթականությամբ կարդացել եմ ամեն տարիքի համապատասխան գրականություն` սկսելով արկածայինից (օր. Ժյուլ Վեռն էի շատ սիրում) հետո արդեն` արկածային, բայց համեմված սիրային արկածներով (օրինակ`Ալ. Դյումա), հետո` դեդեկտիվ գրականություն (սիրում էի Վիկտոր Բալյան) և այլն ։
Շարունակությունը՝ այստեղ