«Երաժշտության օր». Երևանի կենտրոնը մեծ բեմի է վերածվել հայ և լիտվացի արտիստների համար
КультураԼիտվայի դեսպանատան նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Street Music’s Day խորագրով երաժշտական միջոցառում:
«Լիտվայի Հանրապետությունն առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, ուստի խորհրդանշական է, որ դեսպանությունը կյանքի է կոչում այս միջողառումը` Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ: Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների ոգին է արտահայտում Երևանում անցկացվող մշակութային այս փառատոնը»,- նշեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
Երևանի Հյու սիսային պողոտայում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում ելույթ ունեցան տարբեր երաժշտական խմբեր ու անհատներ: Բոլոր ցանկացողները գրանցվել էին, եկել նվագելու, ցույց տալու իրենց երաժշտական արվեստը, ինչպես նաև Ազնավուրի անվան հրապարակում մասնակցելու գալա համերգին, որին ելույթ ունեցան լիտվացի և հայ աստղերը: