Էրեբունիում գտնվող «Աղի ջրեր» կոչվող լճակում կնոջ դի է հայտնաբերվել (լուսանկարներ). shamshyan.com
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր, մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցին հարակից «Աղի ջրեր» կոչվող լճակում կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Վազգեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Շարունակությունը` այստեղ: