Կարևոր տեղեկատվություն տրանսպորտից օգտվողներին
Общество«Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 15–րդ հոդվածի համաձայն` «Ուղևորն իրավունք ունի`
ա) ձեռք բերել տրանսպորտի ցանկացած տեսակի և ցանկացած երթուղու տոմս, եթե դրանք բաց են ուղևորափոխադրումների համար. բ) տեղ զբաղեցնել ձեռք բերված տոմսին համապատասխան.
գ) տարիքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, առանց առանձին նստատեղերի հատկացման, անվճար իր հետ փոխադրել տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարիքային խմբի մեկ երեխա.
դ) իր հետ անվճար փոխադրել տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափի ձեռքի ծանրոց.
ե) սահմանված սակագներով փոխադրման հանձնել տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերի ուղեբեռ.
զ) փոխադրման ընթացքում երկարացնել տոմսի գործողության ժամկետը.
Մանրամասները՝ iravaban.net կայքում