Թեքսասում հարկադիր վայրէջք է կատարել 140 ուղեւորներով օդանավը
Թեքսասից Մերիլենդ ուղեւորված American Airlines ավիաընկերության McDonnell Douglas MD-80 օդանավը հարկադրված է եղել վերադառնալ ելքային օդանավակայան՝ տեխնիկական անսարքության պատճառով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի մամուլը:
Ըստ վկայությունների՝ հարկադիր վայրէջքի պատճառը շասիի անսարքությունն էր: Վայրէջքից առաջ օդանավը 3 ժամ սավառնել էր՝ ավելորդ վառելիքը սպառելու համար:
Օդանավում կար 140 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: