Հայաստանում արտարժույթների փոխարժեքներն անկում են գրանցել
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մայիսի 23-ին կազմել 477.58 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.05 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.41 դրամ՝ նվազելով 0.63 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 692.11 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 3.61 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մայիսի 23-ին կազմել է 7.12 դրամ, անկումը 0.05 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 254.27 դրամ, ոսկի՝ 19,257.68 դրամ, պլատին՝ 15,738.42 դրամ։