Բեյոնսեն ու Ջեյ Զին միասին գաղտնի ալբոմ են ձայնագրում
LifestyleԻնչպես Քարդաշյան–Ջեններ, այդպես էլ այս ընտանիքի հետ ձանձրանալ չի լինի: Եվ այսպես, ինչպես գիտեք, Բեյոնսեն թողարկել է իր նոր Lemonade ալբոմը, որտեղ մի քանի երգերում նա անթաքույց հասկացրել է, որ իր սիրելի ամուսինը՝ Ջեյ Զին դավաճանել է իրեն:

Բայց չնայած ընտանեկան խնդիրների մասին լուրերին՝ Page Six –ը գրում է, որ Բեյոնսեն ու Ջեյ Զին միասին գաղտնի ալբոմ են ձայնագրում: Ալբոմը շուտով կթողարկվի ռեփերի Tidal սերվիսում:

«Բեյոնսեն ու Ջեյ Զին երբեք հարցազրույց չեն տա և չեն պատասխանի Lemonade –ի թողարկումից հետո ծագած հարցերին: Բոլոր հարցերին երաժշտության միջոցով պատասխանելը նրանց ոճն է»,- նշել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:
Այնպես որ սպասում ենք նոր անակնկալնեի Բեյոնսեից ու նրա ամուսնուց: