«Ես կսպանեմ ձեզնից մեկին». Թեյլոր Սվիֆթը, Կառա Դելևինը և Ջիջի Հադիդը սպառնալիքներ են ստացել
LifestyleԹեյլոր Սվիֆթը և նրա հանրահայտ ընկերուհիներ Կառա Դելևինն ու Ջիջի Հադիդը համացանցային տրոլի հարձակման են ենթարկվել. անհայտ անձը սպառնում է սպանել նրանց: Ոստիկանությունն արդեն փնտրում է սպանալից հաղորդագրությունների հեղինակին: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ անանուն օգտատերը Twitter-ում Սվիֆթի համար գրել է. «Ես կսպանեմ ձեզնից մեկին»:
Հետո միկրոբլոգում սպառնալիքներ են տեղացել մոդել Ջիջի Հադիդի վրա. «Մարդիկ կմեռնեն, նրանք կմեռնեն, կմեռնեն, կմեռնեն»:
Նման հաղորդագրություն հասցեագրված է եղել նաև Կառա Դելևինին. «Ես կսպանեմ քո ընկերներին, ես դրան անհամբեր սպասում եմ»:
Կառա Դելևինը

Քրիսի Թեյգենը, որը չի նկատվել Թեյլոր Սվիֆթի ընկերուհիների մեջ, նույնպես նման սպառնալիքներ է ստացել իր հասցեին. «Դու նույնպես կրակոց կստանաս, և ես, ամենայն հավանականությամբ, կսպանեմ քո ընկերներին»:
Քրիսի Թեյգենը

Աղբյուրներն իրավապահ մարմիններից պատմել են, որ ավելի վաղ վախեցնող հաղորդագրություններից բողոքներ են ստացվել ռեժիսոր Քայլ Նյումանից. նրա կնոջը՝ Ջեյմի Քինգին, սպառնացել են նման կերպ:
Ջեյմի Քինգը և Քայլ Նյումանը
