Երևանի քաղաքապետարանը նախորդ շաբաթ արձանագրել է ապօրինի շինարարության 7 դեպք
ОбществоԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է նախորդ շաբաթ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Մա սնավորապես, ապօրինի շինարարության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 7 դեպք:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ բաև նշվում է. «Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ էլ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ կազմվել է 6 արձանագրություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը:
Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստվել գյուղմթերքների սեզոնային շուկաների վերագործարկմանը:
Զեկուցվել է, որ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման աշխատանքները: Նախորդ շաբաթ տվյալ իրավախախտման դեպքով կազմվել է 53 վարչական արձանագրություն:
Խորհրդակցության ընթացքում շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2016թ. ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարաել է հատուկ հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների որակը:
«Այս մասով մենք պարտավորություններ ունենք միայն մեր համաքաղաքացիների նկատմամբ և պարտավոր ենք վերահսկել կատարվողաշխատանքների որակը: Որակ չապահովող կազմակերպությունների հետ պայմանագրերը պետք է անմիջապես խզվեն և դադարեցվենբոլոր աշխատանքները:
Մենք անորակ աշխատանք չենք ընդունելու և սա պետք է լինի միակ և հստակ բանաձևը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցություն ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երքաղլույս» ընկերությանը հանձնարարել է հունիսի 1-ից բակերում, խաղահրապարակներում, այգիներում և պուրակներում անցնել լուսավորության ամառային ռեժիմի: