Ֆեյսբուքն արգելել է տեղադրել այս կնոջ լուսանկարը
LifestyleՏեսս Հոլիդեյը պլյուս-սայզ մոդել է: Նրա քաշը 155 կգ է և բազում բրենդների դեմքն է հանդիսանում,- գրում է ORER.am-ը:
Cherchez la Femme ֆեմինիստական կազմակերպությունը ցանկացել է գովազդ տեղադրել մարմնի չափերի մասին և օգտագործել է Տեսսի նկարը, սակայն սոցցանցը արգելել է տարածել այդ նկարը:
Պարզվում է, որ կայքի կանոններն արգելում են տեղադրել մարմնի գիրության հետևանքով առաջացող ծալքերի մոտիկից նկար, կամ ընդհանրապես մարդու մարմնի թերությունների նկար գովազդային գրառումներում:
Cherchez la Femme կազմակերպության աշխատակիցները չգիտեն, թե ում բողոքեն: Նրանց հետևորդները պլանավորում են բողոքի ակցիաներ սկսել ընդդեմ ֆեյսբուքի: