Քրիս Ջենները որոշել է նորից Քարդաշյան դառնալ
LifestyleՔրիս Ջենները արդեն 24 տարի է կրում է իր ամուսնու՝ Բրյուս Ջենների ազգանունը: Սակայն վերջերս նա հայտարարել է, որ ցանկանում է ետ բերել իր նախորդ ազգանունը՝ Ռոբերտ Քարդաշյանի ազգանունը,- գրում է ORER.am-ը:
Այս մասին հայտնի է դարձել այն տեսանյութից, որն այդպես էլ տեղ չի գտել նրանց ռեալիթի շոուում:
Տեսանյութում Քրիսն ու Քլոե Քարդաշյանը ունենում են հետևյալ խոսակցությունը՝
Քրիս. «Ես զանգեցի մենեջերիս և ասացի «Բարև, Սա Քրիս Քարդաշյանն է..»»
Քլոե. «Բայց դու Քարդաշյան չես»
Քրիս. «Ես պատրաստվում եմ ետ բերել ազգանունը: Ես իսկական Քարդաշյան եմ»
Քլոե. «Չգիտեմ իսկական ես, թե՝ոչ: Սակայն դա կարող է նեղացնել քո դստրերին (Քայլի և Քենդալ Ջեններներին)»
Քրիս. «Նրանց հորը հաջողվեց Քեյթլին Ջեններ դառնալ, ինձ էլ կհաջողվի Քրիս Քարդաշյան դառնալ»: