Ереван, 06.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увидели Альберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсу Иран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенями Нарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей Армении Азербайджан вывел воинские части на боевые позиции На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиков Махмуд Ахмадинежад жив – телеграм-канал Colonelcassad Азербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян Депутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законам Иран сообщил о поражении американского эсминца


Որքա՞ն արժե «Վերջին զանգը» և ինչքան են ծախսում շրջանավարտի ծնողները

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Մայիսի 27-ին Հայաստանի դպրոցներում տեղի  կունենան «Վերջին զանգի» միջոցառումները: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ ուսուցիչներն ու ծնողները զգուշացվում են, որ խստագույնս կպատժվեն դրամահավաքության դեպքերը: Բայց դրանք ընդամենը զգուշացումներ են ու մնում են միայն այդ մակարդակում: Ավարտական դասարաններում երեխաներ ունեցող ծնողները դեռ ամիսներ առաջ են սկսել պատրաստվել այս միջոցառմանը և դրա հետ կապված ծախսերին:

Այսօր երթուղայինի մեջ շրջանավարտների ծնողների խոսակցություն եմ լսում: Խոսում են, ավելի շուտ դժգոհում, որ վարսավիրանոցներում հերթեր են, դիմահարդարի ու մատնահարդարի մոտ պետք էր 1-2 ամիս առաջ գրանցվել: Առավոտյան աղջիկները պետք է ժամը 5-ին արթնանան, որ հասցնեն մինչև դպրոց գնալը «խառը ֆեն» ու չգիտեմ ինչ սանրվածքներ անել...Մյուսը դժգոհում է, որ դասարանով համաձայնության չեկան նույն շորերը հագնեն, հիմա մեկինը ավել կամ պակաս ճոխ կլինի, երեխաները կնեղվեն, ծնողները էլ ավելի շատ....
Մի խոսքով զուտ հայկական խոսակցություն:  Եվ էլ ուր մնացին նախարարությունների ուքաղաքապետարանների զգուշացումները: «Վերջին զանգը» ծնողների համար եղել ուշարունակում է մնալ բավականին ծախսատար միջոցառում:

Մենք որոշեցինք մոտավոր հաշվարկներ կատարել, թե որքան է արժենում «Վերջին զանգը» աշակերտի և նրա ընտանիքի համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Վերջին զանգի» սցենար

Օ, իմ ուսուցիչ, բարի, Ձեր մազերից մեկն էլ ճերմակել է իմ մեղքով երևի…

Էլ ինչ վերջին զանգ, առանց լացակումած կենացախառը բանաստեղծությունների, հումորների, ու Թաթայի`փոխված բառերով երգերի: Իսկ երբ աշակերտներն ու ուսուցիչները ժամանակ չեն գտնում իրենք մշակեն իրենց միջոցառման սցենարը, ապա այն գնում են պատրաստի գրված: Իսկ պատրաստի սցենարի արժեքը 80.000-100.000 դրամ է:

Նվերներ, ծաղիկներ

Ճիշտ է, դրամահավաքներն արգելված են, բայց դասարանի ծնողական խորհուրդը ներքինկարգով բոլոր դպրոցներում ուսուցիչների, դասղեկի և տնօրենի նվերների և ծաղկեփնջիհամար գումար է հավաքում: Այդ գումարը տատանվում է 10.000 -20.000 դրամիսահմաններում: Չնայած ծանոթներիցս իմացա, որ կան ծայրահեղ դեպքեր, երբ դպրոցնավարտելու առթիվ տնօրենին ոսկե շղթա են գնում, դա, իհարկե, ավելի մեծ գումարներիհետ է կապված:

Արտաքին տեսք

Հայ աշակերտուհիները Վերջին զանգին պատրաստվում են այնպես, ասես Միլանումնորաձևության շաբաթին են մասնակցում:Իսկ դա ենթադրում է նորաձևության շաբաթինհամապատասխան ծախսեր: Սկսենք վարսահարդարումից: Եթե  մազերը «ուղիղ ենֆենում», դա արժենում է 1500-2000 դրամ, եթե «խառը ֆեն», դա մոտավորապես` 3000-4000 դրամ, իսկ եթե սանրվածք են անում, ավելի թանկ: Դիմահարդարի ծառայություններըսկսվում են 4000 դրամից և կարող են հասնել մինչև 40.000 դրամ, եթե օգտվում  ենաստղային դիմահարդարների ծառայություններից, որ «մակիյաժը լավ մնա»: Տղաներիդեպքում ավելի հեշտ է, մազերը կտրել և ֆենելը արժե 1500-3000 դրամ:

Հագուստ

Եթե դասարանով կարողանում են պայմանավորվել և «Վերջին զանգին» միանման հագուստ կրել, դա շատ լավ է, որովհետև ինչ-որ կերպ կանխում է սոցիալական կարգավիճակի տարբերության ցցուն դրսևորումները: Միանման համազգեստ կարելը ծնողներից յուրաքանչյուրի համար արժենում է մոտավորապես 25.000 դրամ: Իսկ եթեմիանման չեն հագնվում, հագուստի վրա կարող են ծախսել նույն 25.000 դրամից մինչևանվերջություն, կախված, թե  երեխան որ բրենդն է նախընտրում, որ մոդելավորողիհագուստով է որոշել զարմացնել իր համադասարանցիներին և այլն:

Վինետկա և «Վերջին զանգի» միջոցառման ատրիբուտներ

Վինետկան կարելի է և գումարել «Վերջին զանգի» ծախսերին, և ոչ, որովհետև շատ դպրոցներում դրա գումարը տարվա առաջին կեսին են հավաքում: Այն արժե 6000-10.000 դրամ, կախված քանի էջից է բաղկացած վինետկան և ինչ ձևավորում ու ինչ կազմ ունի:

Վերջին զանգի ատրիբուտներն են հագուստին ամրացվող զանգը և շրջանավարտի ժապավենը, որը եթե մեծ քանակով են պատվիրում կամ գնում, յուրաքանչյուր աշակերտի համար արժենում է մոտ 3000 դրամ:

Լուսանկարիչ և օպերատոր

«Վերջին զանգի» ակնթարթներն ամբողջ կյանքի համար անմահացնելու համար լուսանկարիչը պահանջում է 200.000 դրամ: Իսկ եթե երեխաներն ուզում են ոչ միայն լուսանկարներ, այլ նաև տեսաձայնագրություններ, դա ավելի թանկ արժե: 

«Վերջին զանգի» ավարտական երեկո

Սա, իհարկե, ամենասպասված պահն է շրջանավարտների համար: Ավարտական երեկոն  համարվում է հասուն կյանք մուտք գործելու խորհհրդանշական մեկնարկը: Աշակերտներն ամոբղջ տարին պատրաստվում են այդ երեկոյին:  Այն սովորաբար անում են կամ «Վերջին զանգի» օրը կամ էլ ավարտական քննությունների ավարտից հետո: Բայց անցկացման վայրը ընտրում են ու ամրագրում դեռ ամիսներ առաջ: Գինն ուղիղ համենատական է ռեստորանի էլիտարությանը: Եթե մարզերում «Վերջին զանգին» ռեստորան գնալու համար մեկ անձի համար հավաքում են մինչեւ 10 հազար դրամ, ապա Երեւանում` 10-20 հազար դրամ: Եվ դրան էլ գումարվում են երեկոյան զգեստների ու սանրվածքների ծախսերը ու էլի բավականի մեծ թիվ դառնում:

 

Այս բոլոր ծախսերն ի մի բերելով` կարելի է ասել, որ շրջանավարտ ունեցող ծնողի համար վերջինզանգյան ծախսերն արժենում են նվազագույնը 100-150.000 դրամ:

Պատրաստեց` Անի Հակոբյանը

Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиентыАрхиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Доверие и глобальный охватАрсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВыбираем лучшие подарки к 8 Марта и оплачиваем через приложение Idram&IDBankВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщины