Նաոմի Քեմփբլն իր ծննդյան օրը նշել է նախկին սիրեցյալների շրջապատում (լուսանկարներ)
LifestyleՀայտնի մոդել Նաոմի Քեմփբլն իր ծննդյան օրը նշել է նախկին սիրեցյալների շրջապատում:
Բարեկազմ գեղեցկուհուն օրվա առթիվ շնորհավորելու են եկել նաև նրա նախկին «սերերը»` ռեփերներ Փաֆ Դեդին ու Աշերը: Բարեբախտաբար, տղամարդկանց միջև որևէ ընդհարում չի եղել. նրանք նույնիսկ միավորվել են ու ընդհանուր նվեր մատուցել հոբելյարին:
Փաֆ Դեդին ու Աշերը Քեմփբլին 1000 հատ հոլանդական վարդից բաղկացած 15.000 դոլարանոց ծաղկեփունջ են նվիրել և մոդելի The Art of Beauty ինքնակենսագրական գրքի տեսքով պատրաստված տորթ:









