Դպրոցական աղջիկը վերստեղծել է Բեյոնսեի զգեստը ձեռքի տակ եղած միջոցներով. արդյունքը հրաշալի է (լուսանկարներ)
LifestyleՀիշում եք այն հրաշալի զգեստը, որով Բեյոնսեն ներկայացել էր Met Gala երեկույթին. այն դժվար է մոռանալը: 18-ամյա Ինդիա Ռոսսը նույնպես չկարողացավ մոռանալ զգեստը և որոշեց վերստեղծել զգեստն իր ավարտական երեկոյի համար,- գրում է ORER.am-ը:
Ամեն տարի շրջանավարտներն էլ ավելի հասուն տեսք են ստանում, սակայն նման զգեստը հազվադեպ է հանդիպում: Givenchy զգեստով ոգեշնչված աղջիկը այդքան միջոցներ չունի, որքան Բեյոնսեն, այդ պատճառով զգեստը վերստեղծելը շատ բարդ գործընթաց էր և հասցրել է ավարտել միայն վերջին պահին:
Համացանցում շատերը սկսեցին վատ կարծիքներ թողնել զգեստի մասին՝ անվանելով այն «էժանագին պատճեն», սակայն Ինդիան արհամարհեց բոլորին, իր համար կարևոր օրը չփչացնելու համար: