Եթե լողափին նման բան եք տեսել, ապա երբեք չդիպչեք դրան (լուսանկարներ)
LifestyleԱմառը մոտենում է ու շատերը շտապում են հանգստանալ ծովափին: Սակայն ջուրը լի է անհայտ կենդանիներով, որոնք կարող են վտանգավոր լինել կյանքի համար,- զգուշացնում է ORER.am-ը:
Ջրային կենդանիները շատ գեղեցիկ ու շատ վտանգավոր են: Նմանատիպ մի օրգանիզմ է գտել մի բրազիլացի: Նրան անվանում են «պորտուգալական նավակ»: Այդ օրգանիզմները նման են թափանցիկ մեդուզաների, սակայն մեդուզա չեն: Նրանք, կարծես, միասնական օրգանիզմներ լինեն, որոնք բաղկացած են առանձին մասերից:
Եթե հանդիպենք դրանցից մեկին, ապա չդիպչեք, քանի որ այն անհավանական ցավ է առաջացնում և կարող է անգամ սպանել: Նրանք հազվադեպ են լինում ափին և հարմար առիթի դեպքում շտապում են ջուրը վերադառնալ, սակայն դա դժվար է, քանի որ ինքնուրույն չեն կարող շարժվել: